Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից, որոնք գտնվում են ստուգաչափման գործընթացում։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Հիշեցնեմ, որ մեր օրենսդրությամբ կարգավորվում է ոչ միայն դիմապակու լուսաթափանցելիությունը, այլև դիմացի կողային ապակիներինը նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։
Վարորդի և դիմացի ուղևորի դռների ապակիները պետք է ունենան առնվազն 70% լուսաթափանցելիություն, հետևաբար վարորդները պետք է համապատասխանեցնեն իրենց մեքենաները այս պահանջներին, որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն»,-գրել է նա։
