Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Սերբիա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Սերբիայի փոխվարչապետը, ֆինանսների նախարար Սինիշա Մալին, պաշտոնատար այլ անձինք` պատվո պահակախմբով։