Հետևեք մեզ։

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ

15:28, 10 դեկտեմբեր 2023
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ

Կոռուպցիան լարվածությունների և հակամարտությունների աղբյուր է, այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա և UNCAC-ի (ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա) 20-ամյակի կապակցությամբ Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ, նաև համագործակցությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է»,- նշել է խոսնակը։