Տեղի է ունեցել Արգենտինայի նոր ղեկավար Խավիեր Միլեյի երդմնակալությունը, որի ելույթից լրատվամիջոցների մի քանի տողեր են առանձնացրել․
«Արգենտինայում սկսվում է նոր դարաշրջան, ետդարձ չկա, այսօր մենք թաղում ենք տասնամյակների ձախողումները, ներքին վեճերը և անիմաստ վեճերը: Երկրում «մաշվածության մակարդակն» ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, անվտանգություն, առողջապահություն, կրթություն և ենթակառուցվածքներ», -ասել է նորընտիր նախագահը։
Նրա խոսքով՝ երկիրը չի կարող պարտքերի մեջ մտնել, շարունակել փող տպել և շարունակել հարկերով խեղդել մասնավոր հատվածին։ «Արգենտինային սպասվում են դժվար ժամանակներ, բայց դրանք պետք է հաղթահարել, որպեսզի իրականացվեն բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։ Իշխանությունը չի հանդուրժի նրանց, ովքեր բռնություն և շանտաժ են կիրառում փոփոխությունները կանխելու համար»,-ասել է նա։