Հետևեք մեզ։

Թեղենիս լեռ տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է ձնակույտում

08:36, 11 դեկտեմբեր 2023
Թեղենիս լեռ տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է ձնակույտում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: