Հետևեք մեզ։

ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը․ Ստանո

11:03, 11 դեկտեմբեր 2023
ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը․ Ստանո

ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական և տնտեսական հանրություն է։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

 

«Բացի այդ, Եվրամիությունում հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չկան։ Եվրամիությունում ուսումնասիրում են խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով հայկական բանակին «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռևս չկան»,- հայտնել է Ստանոն: