Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Հանդիպմանը կմասնակցեն ԱԳ նախարարները Արևելյան գործընկերության 6 երկրներից (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս։
Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։
ԵՄ խորհրդի հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարները կքննարկեն Արևելյան գործընկերությունը, դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններ դրա հետագա քաղաքականության վերաբերյալ։