Դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։
«Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Առաջինը ես կցանկանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք: Բոլորիս նպատակն այն պետք է լինի, որ մեր ֆուտբոլը զարգանա»,- ընդգծել է նա: