Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը 95 կողմ, միաձայն քվերակությամբ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։
Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։
Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- գրել է Արշակյանը։