Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ։
Այս մասին այսօր իր ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասeր Քանանին։
Նա նշել է, որ Իրանը սա դրական քայլ է համարում։
«Իրանը պատրաստ է նպաստել կայուն խաղաղությանը կովկասյան տարածաշրջանում։ Կայուն խաղաղության հասնելը պահանջում է խաղաղության լեզվի և տարածաշրջանային կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդում: Հուսով ենք, որ այս միջոցառումները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է նա։