Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին՝ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում:
«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս», - «Ինստագրամ»-ում գրել է Մինասյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված են երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: