Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ Բրյուսելում քննարկել է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունները ու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները»,- երկուշաբթի օրը «X» սոցիալական ցանցում գրել է Բայրամովը։
Նա հավելել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման շրջանակում։