Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Նավալնիի փաստաբանին հայտնել են, որ քաղաքական գործչին այլ գաղութ են տեղափոխել, այս մասին հայտնում ՝ BBC-ի ռուսական ծառայությունը։
«Նրանք հենց նոր եկան փաստաբանին ասացին, որ բանտարկյալ Նավալնին այլևս իրենց ցուցակում չկա: Նրանք հրաժարվում են ասել, թե ուր է նրան տեղափոխել»,- գրել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը X սոցիալական ցանցում։
Օգոստոսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը Վլադիմիրի գաղութում, որտեղ պահվում է Նավալնին, արտագնա նիստի ժամանակ քաղաքական գործչին դատապարտեց 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։ Մեկ այլ քրեական գործով երկուշաբթի առավոտյան Նավալնիին տեսակապով կրկին չէր միացել դատական նիստին։ Ընկերները վեց օր փորձում էին պարզել, թե որտեղ է նա։