Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաննները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։ Տղամարդն, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել:
Միջոցառումներ են տարվում մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ