Փարիզի Ritz հյուրանոցում 750 հազ. եվրո արժողությամբ մատանին, որը կորել էր, հայտնաբերվել է փոշեկուլում։ Սեփականատերը մտածել է, որ այն գողացել են, և դիմել է ոստիկանություն։ Զարդերի տերը՝ մալազիացի գործարարուհին, ուրբաթ օրը հայտնել է, որ այն անհետացել է, ենթադրելով, որ այն գողացել է հյուրանոցի աշխատակցուհին: Սակայն, ինչպես հաղորդում է Le Parisien թերթը, կիրակի հայտնի հյուրանոցի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են այն փոշեկուլի մեջ՝ փոշու տոպրակի մեջ։
Մատանու սեփականատերն արդեն հեռացել է Փարիզից, սակայն նա Լոնդոնից կվերադառնա՝ մատանին վերցնելու։