Հետևեք մեզ։

Իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյանը՝ մեղադրող դատախազին

19:39, 11 դեկտեմբեր 2023
Իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյանը՝ մեղադրող դատախազին

Հրատապ դատական նիստ է գումարվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու հարցով։ Հանրային մեղադրողը պնդում է՝ Գագիկ Խաչատրյանն անհիմն չի ներկայանում դատական նիստին, մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանն իր հերթին հերքում է իր վստահորդի հասցեին հնչող մեղադրանքները, նշելով, որ պատճառն առողջական խնդիրներն են, ավելին՝ պետք է դատարանը թույլատրի, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գագիկ Խաչատրյանը դուրս գա Հայաստանի սահմաններից։

 Ի պատասխան հանրային մեղադրոշի ներկայարցած նյութերի, Գագիկ Խաչատրյանը հորդորեց իր հասցեին անհիմն մեղադրանքներ չհնչեցնել․

«Ես խնդրում եմ, որ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն։ Ես  գործում եմ օրենքի սահմաններում, ես պետական որևէ կառույցի հետ երբեք չի եղել, որ օրենքը խախտեմ։ Խնդրում եմ՝ սահմանափակել»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման ևպաշտոնեական կեղծիքի համար։ Մեղադրանքը չեն ընդունում։

Վերլուծական