Հետևեք մեզ։

Ստեփանակերտում ռուս խաղաղապահ է զոհվել, մեկ այլ խաղաղապահ վիրավոր է

20:44, 11 դեկտեմբեր 2023
Ստեփանակերտում ռուս խաղաղապահ է զոհվել, մեկ այլ խաղաղապահ վիրավոր է

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահափոխադրիչ է շրջվել և ընկել ձորը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տելեգրամյան ալիքներին։ Վթարի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր, ում տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։