Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
Ռոբերտ Արզումանյանը տեսաուղերձում ասում է․
«Դու միշտ եղել ես աշխատասեր, արդար և պայքարող հանուն գաղափարի։ ՀՖՖ նախագահի ընտրություններում իմ աջակցությունն եմ հայտնում քեզ՝ հուսով եւ վստահ, որ շարունակելու ես նույն կերպ, նույն մտադրությամբ համախմբել ֆուտբոլ խաղին առնչվող բոլոր շերտերին հանուն գաղափարի և արդար խաղի»,- ասել է Ռոբերտ Արզումանյանը։