Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:
Այս մասին հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։
«Հոգևոր հայրերի ներկայիս ծառայության վայրերը նշված են ներքոհիշյալ ցանկում․
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
Տեր Սահակ վարդապետ Շաքարյան — Սյունյաց թեմ, Տաթևի վանական համալիրի վանահայր
Տեր Մինաս քահանա Մովսիսյան — Կոտայքի թեմ, գ. Սոլակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան — ք. Երևան, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Տեր Անդրեաս քահանա Թավադյան — Մասյացոտնի թեմ, ք. Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի ,Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրեր
Տեր Մատթեոս քահանա Դրավանց — Հարավային Ռուսաստանի թեմ, ք. Լաբինսկ
Տեր Ներսես քահանա Ասրյան — Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Տեր Բենիամին քահանա Ծատուրյան — Մասյացոտնի թեմ, գ. Կանաչուտ, Սուրբ Գևորգ եկեղեցի
Տեր Սերովբե քահանա Պատվականյան — Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ք. Մագնիտագորսկ, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի
Տեր Վարդան քահանա Ներսիսյան — Կոտայքի թեմ, Մայակովսկի գյուղի Սուրբ Գևորգ և Արամուս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցիներ
Տեր Մխիթար քահանա Հարոյան — Շիրակի թեմ, Երերույքի տաճար, գ. Ջրափի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, գ. Բագրավան, Սուրբ Ավետիս մատուռ
Տեր Սեպուհ քահանա Հակոբյան — Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ, ք. Ուլիանովսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան — ք. Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի
Տեր Վաչագան քահանա Գյուրջյան — ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», - նշված է հաղորդագրության մեջ։