Մենք կրկնում ենք մեր խաղաղության առաջարկը Հայաստանին և կոչ ենք անում աշխատել երկկողմ հիմունքներով կամ ցանկացած անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ։
Այս մասին Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների օգուտները չպետք է զոհաբերվեն ինչ-որ անհեռատես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներին:
Կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի և օգուտների վրա՝ մենք կարող ենք կառուցել ավելի բարգավաճ, կայուն և կապված «Արևելյան գործընկերության» տարածաշրջան», - ասել է Բայրամովը։