Հետևեք մեզ։

Ովքե՞ր են Փաշինյանի թիրախում. զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետեւանքները ցավոտ են լինելու. «Իրավունք»

10:26, 12 դեկտեմբեր 2023
Ովքե՞ր են Փաշինյանի թիրախում. զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետեւանքները ցավոտ են լինելու. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջեւանում կայացած հանդիպմանը, ինչպես մեր տեղի աղբյուրներն են ասում, մի լավ բոլորի «վախը բռնել է» ու զգուշացրել` կուսակցական ոչ մի «մուկ ու ձուկ չի պլստալու»։

 

Մասնավորապես, իշխանականներին զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետեւանքները հաստատ ցավոտ են լինելու։ Ավելին, ասում են Փաշինյանը ակնարկել է, որ տեղյակ է որոշ կուսակցականների ինքնագլուխ գործողություններից, բայց դեռ լռում է, սպասում է ինքնախոստովանությունների։

 

Իսկ դրանց ուշացման դեպքում՝ հետեւանքները լինելու են շատ ավելի ուժգին ու անշրջելի։ Նույն աղբյուրներն ասում են, որ Նիկոլի մուրճի տակ են մի շարք համայնքապետներ ու մարզպետներ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։