ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ մտքերի լավ փոխանակում արեցինք՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավման և Հայաստանի ժողովրդավարական ուղու հետագա ամրապնդման կոնկրետ ուղիների վերաբերյալ։
Թվիթերյան իր օգտահաշվում այսպիսի գրառում է արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։