Առաջիկայում աշակերտները կկարողանան մասնակցել «Վարչապետի գավաթ» միջոցառումներին։ Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Հսկայածավալ գույք ենք տրամադրելու այդ ամենը ճիշտ իրականացնելու համար։ Պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցները կարողանան թիմեր ձևավորել։
Դրանով հազարավոր երեխաների հնարավորություն կտանք սովորել հեծանիվ վարել, ապա՝ այն դարձնել տեղափոխման միջոց, և Հայաստանը մի օր դարձնեն Հոլանդիայի նման երկիր»,-ասել է Գիլոյանը։