Հետևեք մեզ։

Բացակցային և անվտանգային դժվար իրավիճակում ենք․ ՔՊ-ական պատգամավոր

13:45, 12 դեկտեմբեր 2023
Բացակցային և անվտանգային դժվար իրավիճակում ենք․ ՔՊ-ական պատգամավոր

Մենք այսօր բավականին դժվար իրավիճակում ենք գտնվում թե՛ բանակցային, թե՛ անվտանգային, բայց խաղաղության օրակարգից հետքայլի իրավունք չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավ որ Վաղարշակ Հակոբյանը։

 

«Սա այն հիմնական ուղենիշն է, որը ՀՀ-ին բերելու է անվտանգություն»,- ասել է պատգամավորը:

 

Ըստ իշխանական պատգամավորի՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև կա փոխըմբռնում առ այն, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի։ «Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում»,- ասել է նա։

 

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն ու հարցին՝ այն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ, Հակոբյանը նշել է. «Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ընդունել այդ ստատուտը: Չեմ կարծում, որ դա ընդունել ենք կոնկրետ անձի դեմ: ՀՀ-ն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի մասով խորը բանակցությունների մեջ, ձեզ խնդրում եմ՝ մեր գնահատականներում լինենք այնպիսին, որ միայն մոտեցնենք խաղաղության պայմանագրի կնքումը»։