Հետևեք մեզ։

Եկեք չդատենք, տանք այլընտրանքային հնարավորություն. Անդրանիկ Քոչարյանը՝ զինծառայությունից խուսափածների մասին

14:43, 12 դեկտեմբեր 2023
Եկեք չդատենք, տանք այլընտրանքային հնարավորություն. Անդրանիկ Քոչարյանը՝ զինծառայությունից խուսափածների մասին

Բանակից փախչողներին պետք է տալ այլընտրանքային հնարավորություններ: Այս մասին ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց իշխանական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

«Եթե չփախչեին բանակից և զորակոչից, օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի։ Համաձայն եմ՝ խորքային խնդիր է, եկեք խորքերը ման չգանք, լուծում գտնենք ու մարդկանց չդատենք, այլ այլընտրանքային հնարավորություն տանք»,- նշեց նա։

 

Քոչարյանն ընդգծեց՝ քննարկվող իրավակարգավորումը գուցե ախելի խիստ է, քան ներկայացնում է փոփոխությունները նախաձեռնած պատգամավոր Հայկ Սարգսյանը։