Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարտի 27-ից գտնվում է Միլանի Սան Ռաֆայել կլինիկայում։ Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ նա առողջական խնդիրներ ունի, ենթարկվում է զննության։
Հրատարակության տվյալներով՝ 86-ամյա Բեռլուսկոնին կարող է հիվանդանոցից դուրս գրվել մարտի 29-ին։ Վերջին անգամ նա Միլանի կլինիկա էր տեղափոխվել 2022 թվականի հունվարին։