Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի, զինամթերքի կամ ռազմատեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվություն տարածող զինվորականների համար կսահմանվի վարչական պատիժ

15:56, 12 դեկտեմբեր 2023
Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի, զինամթերքի կամ ռազմատեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվություն տարածող զինվորականների համար կսահմանվի վարչական պատիժ

Ադրբեջան զինված ուժերի անձնակազմի, զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկատվություն տարածող զինվորականների համար սահմանվում է վարչական պատիժ։

 

Նախագծի համաձայն՝ զինծառայողների կողմից Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի տեղաշարժի կամ տեղաբաշխման, ռազմական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի մասին տեղեկատվության տարածումը հանգեցնելու է կալանքի 10 օրից մինչև մեկ ամիս ժամկետով։

 

Վերոնշյալ կարգավորումը կիրառվում է, եթե այն չի հանգեցնում քրեական պատասխանատվության՝ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։