ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապատրաստվում է դեկտեմբերի 14-ին կայանալիք մամուլի ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ ասուլիսին ներկա կգտնվեն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Նա հիշեցրել է, որ Պուտինը կպատասխանի լրագրողների հարցերին և կանդրադառնա քաղաքացիների դիմումներին. զանգերի կենտրոնն արդեն իսկ ստացել է քաղաքացիների կողմից 1 միլիոն դիմում։