Հետևեք մեզ։

Սև շուկաներից մեկը, որտեղից պաղեստինցի զինյալները կարող էին զենք ձեռք բերել, Ուկրաինան է. Աբդոլլահիան

17:25, 12 դեկտեմբեր 2023
Սև շուկաներից մեկը, որտեղից պաղեստինցի զինյալները կարող էին զենք ձեռք բերել, Ուկրաինան է. Աբդոլլահիան

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարող են Ուկրաինայում անօրինական ճանապարհով գնել իրենց անհրաժեշտ բոլոր զենքերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

 

«Տեսեք, ես կցանկանայի բացարձակապես անկեղծ լինել ձեզ հետ, մենք հնարավոր աջակցություն ցուցաբերեցինք Իսլամական Ջիհադին, Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը»,-ասել է Աբդոլլահյանը Դոհայի ֆորումում՝ պատասխանելով այդ կազմակերպություններին Թեհրանի աջակցության մասին հարցին:

 

«Եթե ինձ հարցնեք, թե որտեղից կարող են զենք ձեռք բերել, ապա սեւ շուկաներից մեկը, որտեղ կարող են դրանք ձեռք բերել, Ուկրաինան է: Շատ հեշտությամբ, առանց մեծ ջանքերի, նրանք կարող են ցանկացած բան ստանալ Ուկրաինայում», - նշել է Իրանի արտգործնախարարը:

 

Նրա խոսքով՝ ներկայումս «Հեզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն «կարող են արտադրել անհրաժեշտ զենքերը»։