Անառակությունը կարող է ոչնչացնել մարդկությանը ավելի արագ, քան ատոմային ռումբը։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին տիկին Ջամիլա Սադաթ Ալամոլհոդան բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Բարոյականության բացակայությունը կհանգեցնի շրջակա միջավայրի, մշակույթի, քաղաքակրթության և մարդկության կործանմանը: Բարոյական կոռուպցիան և անառակությունը կարող են ավելի արագ ոչնչացնել մարդկությունը, քան ատոմային ռումբը»,- ընդգծեց նա:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի կինը կոչ է արել պահպանել երկրում հաստատված դրես-կոդը՝ նշելով, որ խնդիրը հենց կանոնները չեն։ Նրա խոսքով՝ հիջաբի հակառակորդները չպետք է օգտագործեն այն որպես «զենք նրանց համար, ովքեր ցանկանում են ցույց տալ իրենց թշնամական դիրքորոշումը» իսլամական հանրապետության նկատմամբ։
Ալմոլհոդան հավելել է, որ անցած տարի ցուցարարները վերահսկվել են դրսից՝ փողոց դուրս գալով սմարթֆոններով, որոնք հրահանգներ են փոխանցել իրենց։