Հետևեք մեզ։

Միրզոյանը ԵԽ նախագահի ավագ խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:07, 12 դեկտեմբեր 2023
Միրզոյանը ԵԽ նախագահի ավագ խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։

 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: