Դեկտեմբերի 12-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Առաջին հարցը քննարկելուց հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ Կարգապահական եւ Էթիկայի կոմիտեի եւ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի վերջնական կազմերը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին ներկայացնելու համար:
Երկրորդ հարցը ՀՖՖ անդամության թեկնածությունների քննարկումը եւ հաստատումն էր ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին ներկայացնելու համար: Քննարկելով բոլոր հայտերը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն և դեմ քվեարկեցին մյուս Երկու ակումբների՝ «Էրեբունի ՍԱ» ՀԿ և «Զանգեզուր ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն:
Երրորդ հարցի քննարկումից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին 2023 թվականի ֆինանսական տարվա ՀՖՖ Անկախ աուդիտորի (Բի Դի Օ ընկերության) նշանակումը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին ներկայացնելուն:
Վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի օրակարգի հաստատման օգտին: