Հետևեք մեզ։

ԼՂ հայրենակիցների կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից. մանրամասներ

22:19, 12 դեկտեմբեր 2023
ԼՂ հայրենակիցների կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից. մանրամասներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կենսաթոշակների նշանակման գործընթացից։

Ըստ այդմ՝ ԼՂ հայրենակիցների կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից․ այսինքն՝ վճարումը կներառի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները։   

Մեկ օրվա ընթացքում ընդունվել է կենսաթոշակի նշանակման ավելի քան 5 հազար դիմում (արդեն իսկ կենսաթոշակ է նշանակվել 2118 անձի)․ online.ssa.am հարթակում կենսաթոշակների դիմումների ընդունումը շարունակվում է։

Բնակության վայրի հաշվառում ունենալը պարտադիր պայման է կենսաթոշակների և նպաստների նշանակման համար․ հաշվառման գործընթացն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժինների կողմից։ Առցանց համակարգում հաշվառման համար հերթագրվելու անհրաժեշտություն չկա․ ԼՂ հայրենակիցներն սպասարկվում են արտահերթ։

Անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին՝ սպասարկելով բացառապես ԼՂ հայրենակիցներին։