Հետևեք մեզ։

Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է միայն հեռախոսակապը, ուսանող ունենք, չի կարողանում տուն գալ. Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքապետ

00:49, 29 մարտ 2023
Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է միայն հեռախոսակապը, ուսանող ունենք, չի կարողանում տուն գալ.  Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքապետ

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավիդյանը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում ներկայում անգործ են մնացել։

 «Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է ծնողներին այցելելու հնարավորությունից, միայն հեռախոսով են կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է միայն բջջային հեռախոսակապի միջոցը»,-նշում է համայնքի ղեկավարը: