Հետևեք մեզ։

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները, հուսով ենք՝ Երևանը և Բաքուն դա կհասկանան. Գալուզին

23:11, 12 դեկտեմբեր 2023
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները, հուսով ենք՝ Երևանը և Բաքուն դա կհասկանան. Գալուզին

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունները, և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 

«Մոսկվայի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Մենք իսկապես հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն դա կհիշեն և կհասկանան»,- նշել է փոխնախարարը։

 

Գալուզինը նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կուժեղացնի լարվածությունը։

 

«Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է բացառապես Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելուն»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Վերլուծական