Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը քննելու համար Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական քննչական խումբ։
Այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը։
Նա ասել է նաև, որ ներկայումս բոլոր քննչական գործողություններն իրականացվում են «Ադրբեջանի օրենքներին և միջազգային կոնվենցիաներին համապատասխան»։
«Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք կտրամադրենք այն։ Քննությունից հետո գործը կուղարկվի դատարան»։