Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել

09:42, 13 դեկտեմբեր 2023
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել Եգիպտոսի և Մավրիտանիայի կողմից ներկայացված բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստաֆել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:



Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Կուբան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիան։

 

Դեմ արտահայտվել է 10 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Չեխիան։

 

Քվեարկությանը ձեռնպահ է մնացել 23 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ուկրաինան։

Վերլուծական