Հայերն այս աշնանն արդեն կորցրել են մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը․ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է «Կովերի պարտեզի» ամբողջականության սպառնալիքով
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի (Կովերի պարտեզ) ամբողջականության սպառնալիքով։
Ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին իրենց վրա վերցնել հայ համայնքի համար այս հողային վեճի պատշաճ ընթացքը երաշխավորելը:
«Հայերն այս աշնանն արդեն կորցրել են մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը»,- ասվում է հայտարարության մեջ։