Հետևեք մեզ։

Ավտոբուսի 31 վարորդներ աշխատանքից ազատվել են. քաղաքապետարանի խոսնակ

12:05, 13 դեկտեմբեր 2023
Ավտոբուսի 31 վարորդներ աշխատանքից ազատվել են. քաղաքապետարանի խոսնակ

 

Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Մանկապարտեզների տնօրենների ազատման՝  նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում  նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

 

Մասնավորապես՝ ս.թ.  սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,-գրել է նա: