Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ռեսուրսները՝ ուրանալով այն, որ Արցախն է եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասել է Օհանյանը։
Ըստ Օհանյանի՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցավոր գործողությունները միայն ավելի են սրել խնդիրը։
«ԼՂ-ն գործոն էր տարածաշրջանում, նրա բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գոյություն ունենալ՝ հանուն սուբյեկտայնության պահպանման»,- ասաց նա։