Հետևեք մեզ։

Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է․ Խանդանյանը՝ Բաքվից 32 գերիների վերադարձի մասին

12:30, 13 դեկտեմբեր 2023
Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է․ Խանդանյանը՝ Բաքվից 32 գերիների վերադարձի մասին

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից վերջին անգամ Բաքվին ուղարկված առաջարկերի վերաբերյալ եթե համաձայնություն լինի, ապա չի բացառվում, որ տարեվերջին կնքվի խաղաղության պայմանագիրը։

 

«Իսկ գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», - ասել է ՔՊ-ական պատգամավորը։

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությանը, ըստ որի՝ կողմերը պետք է գերիների փոխանակում անեն՝ Խանդանյանը նշեց․ «Ես չէի ուզենա կոնկրետ ժամկետ նշել, որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է։ Ենթադրում եմ, կան որոշակի կազմակերպչական աշխատանքներ»։