Դեկտեմբերի 13-ին՝ օրվա առաջին կեսին, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ղազախ շրջանում տեղի կունենա ռազմագերիների փոխանակում։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Սպասվում է, որ Ադրբեջանը կազատի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Հիշեցնենք, որ գերիների փոխանակումը կատարվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության հիման վրա։