Հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։
Այս մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, լուսանկարները հրապարակել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: