Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։
«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա քննարկվում է»,- նշել է Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ գերիների փոխանակման հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ «Երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Հիմք չունենք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»։