Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը Կիպրոսում այցելել է զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթող

15:18, 13 դեկտեմբեր 2023
Սուրեն Պապիկյանը Կիպրոսում այցելել է զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթող

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

Նախարար Պապիկյանը նաև այցելել և ծաղկեպսակ է դրել Կիպրոսի անկախության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին «Բանտարկված գերեզմաններ» հուշավայրում։