Էստոնիայի պարտքը Հայաստանի հանդեպ այն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո սոցցանցի իր էջում այս մասին գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
«Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-գրել է նա։