Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
Միջնորդությունը ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։
«Դատարանն արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով։ Դատարանն ամբաստանյալի բացակայությունն անհարգելի չի համարել, քանի որ ամեն դատական նիստից առաջ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել»,– նշել է դատավոր Մկրտչյանը։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։