Դա Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր: Այնպես չէ, որ Փաշինյանը չէր ուզենա բերեր իմ երեխուն: Ինձնից շատ ինքը կուզեր, որ էդ երեխեքը գային, պրծնեինք:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանից վերադարձած գերիներից մեկի մայրը` պատասխանելով հարցին,թե ինչու ուշ տեղի ունեցավ գերիների վերադարձը։
Բացի այդ, հայրենիք վերադարձած գերու մայրն ասաց, որ Կառավարությունից գոհ է, շատ շնորհակալ է.
«Մեր կառավարության պես մեկ էլ էս վախտ է եղել»,-ասաց նա:
Նշենք, որ վերադարձած գերիների ծնողները «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ են, որտեղ էլ մեր հայրենակիցները ենթարկվում են հետազոտության։