Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մերձավորները նրան չեն գտնում։ BBC-ն հայտնում է, որ մերձավորները տեղեկացանում են, որ նրան չեն գտել Մոսկվայի քննչական մեկուսարաններում։ Ավելի վաղ Վլադիմիրի շրջանի գաղութում, որտեղ ընդդիմադիրը կրում է 19 տարվա ազատազրկումը, նրա փաստաբաններին հայտնել էին, որ նա այլևս այնտեղ ցուցակագրված չէ։
Իվան Ժդանովը (Ռուսաստանում ներառված է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում) X սոցիալական ցանցում գրել է, որ Նավալնիի կողմնակիցները «ստուգել են Մոսկվայի քննչական մեկուսարանների մեծ մասը» և այնտեղ չեն գտել Ալեքսեյ Նավալնիին։
Նշենք, որ նրան չեն ներկայացրել վերջին դատական նիստերին տեսակապի միջոցով։