Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործը բաղկացած է 45 000`էջից. «Հրապարակ»

10:23, 14 դեկտեմբեր 2023
Գագիկ Ծառուկյանին առնչվող գործը բաղկացած է 45 000`էջից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։

 

Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։